«Новости Донбасса» պարբերականի հաղորդմամբ ՈՒկրաինայի Դոնեցկի շրջանում անհետացել են SkyNews-ի և CBS-ի նկարահանող խմբերը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սլավյանսկում անհետացել են ամերիկյան Buzzfeed պարբերականի լրագրող Մայք Ջիգլիոն և թարգմանիչ Ելենա Գլազունովան: «Մայիսի 2-ի առավոտից հեռախոսային կապ չկա նրանց հետ»,-նշում է պարբերականը: Մայք Ջիգլիոյից ստացված վերջին հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանց բռնել են պահակակետում: Այնուհետև ամերիկացի լրագրողը հասցրել է տեղեկացնել, որ իրեն և թարգմանչին անջատողականները տարել են Սլավյանսկ`գրաված վարչական շենքերից մեկը: Ավելի ուշ անջատողականները խմբագրությանն ասել են, թե Ջիգլիոյին ու Գլազունովային չեն ձերբակալել և փնտրում են նրանց: